Վարչապետի ճեպազրույցին կմասնակցի նաև կորոնավիրուսից ապաքինված քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո ժամը 19:00-ին հանդես է գալու բրիֆինգով, որին կմասնակցեն նաև ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի Արմինե Կարապետյանը: Վերջինս ու 12-ամյա որդին վարակվել են կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։