ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 2.5 միլիոնը. РИА Новости

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 2.5 միլիոնը, մահացել է 125 հազար մարդ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն ընդհանրացնում է ինչպես դաշնային ու տեղական իշխանությունների, այնպես էլ՝ ԶԼՄ և այլ բաց աղբյուրների հրապարակած տվյալները:

Ըստ այդմ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն այս պահին 2 504 492 է, որից մահվան ելքով՝ 125 472-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճի մասին. վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելի քան 45.000-ով ավելացել է:

Ամբողջ աշխարհում ներկա պահին վարակման դեպքերի թիվը մոտենում է 10 միլիոնին, իսկ մահվան դեպքերը՝ կես միլիոնին:

Աղբյուրը` tert.am