Սրճարաններում և ռեստորաններում նոր խստացումներ կլինեն

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ կառավարությունում ու պարետատանն այժմ քննարկումներ են ընթանում:

Հանրային սննդի կետերի աշխատանքում առաջիկայում հնարավոր է նոր սահմանափակումներ լինեն` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

Նրա խոսքով` կառավարությունում ու պարետատանն այժմ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:

«Խոսքն առհասարակ հանրային սննդի կետերի մասին է: Հիմա քննարկումների փուլ է: Կարծում եմ` երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին կամ օրվա վերջին արդեն պարզ կլինի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ»,- ասաց Գևորգյանը:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում