Ամազոնի ջունգլիներում Պերուի ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռ է անհետացել

Պերուի հյուսիսում մարդասիրական օգնությամբ բեռնված Մի-17 ռազմական ուղղաթիռ է անհետացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Պերուի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Վոլֆգանգ Գրոսո Կոստային:

«Թռիչքը կատարվել է 12:53-ին, ուղղաթիռը պետք է վայրէջք կատարեր 13:18-ին, սակայն հաշվարկված ժամանակին չի ժամանել»,-ասել է Կոստան TV Peru-ի եթերում:

Գեներալ-մայոր Կոստայի խոսքով՝ Մի-17-ում 4 մարդ է եղել, վառելիքի պաշարն էլ բավարարել է 2,5 ժամ թռիչք կատարելու համար: Այդ ժամկետի ավարտից հետո ուղղաթիռը անհետ կորած է հայտարարվել:

Գեներալը նշել է նաև, որ թռիչքը կատարվում էր փորձառու օդաչուների կողմից, որոնք մարդասիրական ծրագրերի շրջանակներում բազմիցս թռիչքներ էին կատարել երկրի ներսում:

 

Աղբյուրը` tert.am