ՄԱԿ-ը կանխատեսում է աշխարհում ծայրահեղ աղքատություն՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով

ՄԱԿ-ը կանխատեսել է ծայրահեղ աղքատության աճ` կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մասին ասված է կազմակերպության «COVID-19-ի ազդեցությունը կայուն զարգացման նպատակների իրականացման վրա» զեկույցում։ Այս մասին գրում է Lenta-ն։

Ըստ հեղինակների, եթե համաճարակը մնա կանխատեսված մակարդակում և վիրուսի ակտիվությունը վերսկսվի, աղքատության մակարդակն այս տարի կհասնի 8,8 տոկոսի:

Այսպիսով, մոտ 71 միլիոն մարդ համաճարակի պատճառով կլինի ծայրահեղ աղքատության մեջ, ասվում է զեկույցում: Հեղինակները վատատեսական կանխատեսում են արել նաև Հարավային Ասիայի և Աֆրիկայի երկրների համար։

Հուլիսի 3-ին ԱՀԿ-ն երկրներին կոչ արեց հրաժարվել կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի պատրանքներից և շարունակել միջոցներ ձեռնարկել վարակի տարածումը զսպելու համար:

 

Աղբյուր` Panorama.am