Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:

«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է  ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:

Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններումՊԲ հարավ-արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասիցդեռևս չպարզվածհանգամանքներումմարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թծնված Արայիկ ՀայկիՂազարյանըԱվելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանը հաստատել էրոր Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատումեմոր Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացիսակայն հանգամանքներընրա ով լինելը ևայլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իրէջում:

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքներիերաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցելԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար ՔլերՄեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանինսակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։Զինծառայողի իրավունքների երաշխավորմանայդ թվում՝ առողջական վիճակի հետ կապվածհարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգայինհամապատասխան կառույցներին:

 

 

«ANOMALUS»/«ԱՆՈՄԱԼՈՒՍ» #13 - «Հարցերի պատասխաններ - 2»

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները

#12 - «Այն, ինչ ասացին այլմոլորակայինները, ամբողջը չեմ կարող ասել» 

#11 - «Պատասխաններ «Անոմալուս» հաղորդմանն ուղղված հարցերին»

#10 - «Ինչո՞ւ խուսափել դաջվածքներից և պատռտված հագուստից»

#9 - «Ինչպե՞ս մաքրել բիոէներգետիկ դաշտը վարժությունների միջոցով»

#8 - «Նախաքրիստոնեական հայկական տառերի առեղծվածը»

#7 - «Առեղծվածային քաղաքակրթություններ երկրի ընդերքում»

#6 - «ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները»

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009