Apple-ը և Google-ը կօգնեն հետևել վարակված անձանց կոնտակտներին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

Apple և Google ընկերությունները կմիավորեն իրենց ուժերը նոր տեխնոլոգիա ստեղծելու համար, որը կօգնի հետևել կորոնավիրուսով վարակված անձանց տվյալներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Apple-ի պաշտոնական կայքին:

«Մենք համարում ենք, որ երբեք դեռ այսքան կարևոր պահ չի եղել  համատեղ ուժերով աշխարհի  ամենահրատապ խնդիրներից մեկի լուծման ուղղությամբ աշխատելու համար»,- նշվում է հայտարարությունում:

Նոր տեխնոլոգիան նախատեսված է իշխանություններին և բժիշկներին օգնելու և կորոնավիրուսով վարակված անձանց տվյալներին հետևելու շնորհիվ համավարակի տարածումը կանխելու համար:

Աղբյուրը` tert.am