Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի վիրահատությունը նորմալ է անցել։ Նա դեռ բուժկենտրոնում է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

«Բարդ վիրահատություն չէր։ Ամեն ինչ նորմալ է անցել»,– ասաց նա` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ վիրահատություն է եղել։

Ըստ Սողոմոնյանի` առայժմ հայտնի չէ, թե Քոչարյանը որքան կմնա բուժհաստատությունում։

Երեկ հայտնի դարձավ, որ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բուժկենտրոն։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Աղբյուրը` armeniasputnik.am

 

«Հոգիներ, օգտակար սաղմոսներ»

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009