Յոգուրտն օգնում է վերահսկել զարկերակային ճնշումը. հետազոտություն

Յոգուրտի պարբերաբար օգտագործումը կարող է օգնել վերահսկել զարկերակային ճնշումն ու այն նորմայի մեջ պահպանել: Նման եզրակացության են եկել Բոսթոնի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մոտ, որոնք բնական յոգուրտ են օգտագործում (շաբաթական 5 անգամ եւ ավելի), հիպերտոնիայի զարգացման ռիսկը ցածր է:

Express-ի հաղորդմամբ՝ փորձագետները նշում են, որ լավագույն արդյունքի կարելի է հասնել յոգուրտը ճիշտ սնվելու հայեցակարգի շրջանակում օգտագործելու դեպքում: Գաղտնիքը յոգուրտի եզակի կազմն է, որում կան շատ սպիտակուցներ, կալցիում, մագնեզիում, կալիում եւ վիտամին D: Այդ բոլոր նյութերը օգնում են կարգավորել ճնշումը:

Իհարկե, խոսքը բնական հունական յոգուրտի մասին է, որում չկան շաքարավազ եւ այլ հավելումներ:
նշենք, որ հիպերտոնիան տարածված եւ վտանգավոր հիվանդություն է: Եթե դուք բարձր ճնշում ունեք, ապա պետք է ճիշտ սննդակարգ ընտրեք, հնարավորինս ֆիզիկապես ակտիվ լինեք, խորհրդակցեք բժիշկի հետ ու ընդունեք նշանակած բուժումը:

Աղբյուրը՝ med.news.am

 

Սպիտակ մաֆիա․ «Անոմալուս» Կարեն Եմենջյանի հետ

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009