Թուրքիան հայտարարեց Սիրիայում գործողությունների դադարեցման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության ակունք» գործողության դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է Gazeta-ն:

Սակայն Չավուշօղլուն նշել է, որ գործողությունն ավարտված չէ, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ակտիվացնել ռազմական գործողությունները:

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահն Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախօրեին ավելի քան վեց ժամ տևած բանակցություններից հետո հայտարարեցին, որ Մոսկվան և Անկարան ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ստորագրվել է հուշագիր, որը սահմանում է գործողություններ հաջորդականութունը։

Աղբյուր` Panorama.am

 

Սպիտակ մաֆիա․ «Անոմալուս» Կարեն Եմենջյանի հետ

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009