ՆԱՏՕ-ն կքննարկի Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ակնկալում Է, որ Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարարի գաղափարը հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կքննարկվի Բրյուսելում կայանալիք նախարարական բանակցություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամպ-Կարենբաուերը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ին կառաջարկի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել Թուրքիայի հետ սահմանին: Նախարարի խոսքով՝ Սիրիայում տիրող իրադրությունն անվտանգության տեսանկյունից բացասաբար Է ազդում Եվրոպայի, եւ, մասնավորապես, ԳԴՀ-ի շահերի վրա: Նա գտնում Է, որ մինչ այժմ Բեռլինի եւ Բրյուսելի գործողությունները չափազանց պասիվ Էին, ուստի Գերմանիայի «ազդակն ու քաղաքական նախաձեռնությունն իմաստ ունեն»:

«Ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարն իր առաջարկությունները կներկայացնի բոլոր դաշնակիցներին, դա մենք կքննարկենք հանդիպմանը»,-ասել Է գլխավոր քարտուղարը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Սպիտակ մաֆիա․ «Անոմալուս» Կարեն Եմենջյանի հետ

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009