Թրամփը ցանկացել Է, որ գլխավոր դատախազը Զելենսկու հետ իր զրույցը հրապարայնորեն օրինական համարի. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին խնդրել Է անցկանել հատուկ մամուլի ասուլիս եւ հրապարակայնորեն հայտարարել օրենքի խախտումների բացակայության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին այդ մասին հաղորդել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ համապատասխան խնդրանքն ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն Է ուղարկվել մոտավորապես սեպտեմբերի 25-ին, երբ հրապարակվել Է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների զրույցի սղագրությունը:

Բարրը հրաժարվել Է կատարել Թրամփի խնդրանքը, ինչի մասին Սպիտակ տան ղեկավարը վերջերս հայտարարել Է իր մերձավորներին: Չնայած դրան, ինչպես թերթին հայտնել Է աղբյուրը, գլխավոր դատախազը եւ նախագահը շարունակում են լավ հարաբերությունները: ԱՄՆ-ում սեպտեմբերին խոշոր սկանդալ Է բորբոքվել Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի շուրջը: Դա հանգեցրել Է այն բանին, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հայտարարել Է Թրամփի նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու մասին: Ինչպես պնդում են Թրամփի ընդդիմախոսները, զանգի ժամանակ նա փորձել Է Զելենսկուն համոզել Ուկրանիայում Ջոզեֆ Բայդենի որդի Հանթերի գործունեության հետաքննություն սկսել Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց:

Սպիտակ տունը հրապարակել Է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների հուլիսյան զրույցի սղագրությունը, որից պարզ Է դարձել, որ Թրամփը չի ձգտել Զելենսկուց Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննության հասնելու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Սպիտակ մաֆիա․ «Անոմալուս» Կարեն Եմենջյանի հետ

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009