Աֆրիկյան Բուրկինա Ֆասո պետությունում գրոհայինները հարձակվել են ոսկի արդյունահանողների վրա: Հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել կամ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով Բուրկինա Ֆասոյի կառավարության հայտարարությունը:
Նշվում է, որ զինվորականների ուղեկցությամբ շարժվող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել դարանակալած անհայտ գրոհայինների կողմից՝ Տապոա նահանգի ոսկու հանք տանող ճանապարհին:
Հարձակման հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, այդ թվում` զինծառայողներ և քաղաքացիական անձինք, ավելի քան 60-ը վիրավորվել են: Գրոհայինները փախել են: Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Աղբյուրը`tert.am