Իրանի Ֆորդո միջուկային կայանում ստացվել է առաջին հարստացված ուրանը

Իրանական «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի «Ֆորդո» միջուկային կայանում ստացվել է առաջին հարստացված ուրանը: Հաստատությունը սկսել է աշխատել Իրանի միջուկային ծրագրով (JCPOA) Իրանի կողմից իր պարտավորությունների նվազեցման չորրորդ փուլի շրջանակներում: Այս մասին գրում է kommersant-ը։

Գործարկումն ու աշխատանքը իրականացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո: Մինչև նոյեմբերի 9-ը ուրանի հարստացման մակարդակը կբարձրանա մինչև 4,5%:

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսից Իրանը հետզհետե կրճատել է JCPOA-ի ներքո ստանձնած պարտավորությունները, որը ստորագրվել էր 2015-ին՝ պատժամիջոցների վերացման դիմաց: Սակայն 2018թ.-ին ԱՄՆ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից ու պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ:

Աղբյուրը` Panorama.am