Եգիպտական բեռնատար ինքնաթիռը վթարային վայրԷջքի Է պատրաստվում Աթենքում

A332 եգիպտական բեռնատար ինքնաթիռը, որտեղ գտնվում Է հինգ մարդ, պետք Է Աթենքում վթարային վայրԷջք կատարի ինքնաթիռի ծխոտման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆիլելեֆտերոս» կիպրական թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը գտնվում Էր Էգեյան ծովի Խիոս հունական կղզու վրա, երբ նրա անձնակազմը դիսպետչերական ծառայություններին հայտնել Է օդաչուի կաբինետի ծխոտման մասին: Դրանից հետո անձնակազմի հրամանատարը վերերկրյա ծառայություններից հանձնարարական Է ստացել վթարային վայրԷջք կատարել Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելոսի անվան միջազգային օդանավակայանում: Հրատարակությունը նշում Է, որ օդանավակայանի ծառայությունները հարկ եղած պատրաստվության են բերվել աղետի ենթարկված ինքնաթիռի ընդունման համար:

«Ֆիլելեֆտերոս»-ը տեղեկացնում Է, որ ինքնաթիռը Եգիպտոսից մեկնում Էր Գերմանիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Անվտանգ սնունդ երկարակեցության համար

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009