Արայիկ Հարությունյանը պատրաստ է աղմկահարույց հարցը քննարկել շահագրգիռ կողմերի հետ

Նախարարի հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի, և հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջիկայում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների հետ կապված հանդիպումներ կունենա բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, և առաջիկա օրերին դրա հանրային քննարկման փուլում նախարարը և նախարարության այլ ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,–հայտնում են նախարարությունից։

Նշվում է նաև, որ հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Իսկ հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի:

Նշվում է նաև, որ հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Իսկ հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի դեմ, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Նոյեմբերի սկզբից ՀՅԴ երիտասարդներն ամեն օր բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։Ավելի ուշ` նոյեմբերի 13–ին, ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները նախազգուշական դասադուլ հայտարարեցին և միացան ուսանողների` բուհերում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման պահանջին։ Դասախոսները հայտնել էին նաև, որ ակնկալում են հանդիպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Աղբյուրը` armeniasputnik.am

 

Ոչ մարդ, ոչ կենդանի․Ովքե՞ր են նրանք: «Անոմալուս» Կարեն Եմենջյանի հետ

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009