Ինչպես սովորել ավելի շատ ջուր խմել. 4 պարզ հնարք

Ջուրը մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, սակայն ոչ բոլորն են օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր օգտագործում: Սա բացասաբար է անդրադառնում ինչպես առողջության, այնպես էլ գեղեցկության վրա, ուստի մասնագետները ներկայացրել են մի քանի պարզ մեթոդ, որոնք կիրառելը կօգնի սովորել ավելի շատ ջուր խմել:

Ավելի համեղ դարձնել ջուրը

Շատերի համար ջուրը համեղ չէ, քանի որ չունի ոչ համ, ոչ գույն, ոչ բույր, սակայն այս խնդրից կարել է հեշտությամբ ազատվել՝ ջրին մի քանի շերտ կիտրոն կամ որևէ այլ միրգ ավելացնելով: Շատերն անգամ գերադասում են խմել բույսերով կամ ծաղիկներով ջուր, ուստի կարելի է փորձել տարբեր հավելումներ և գտնել դրանցից ամենահաճելին, որը կօգնի ավելի շատ ջուր խմել:

Սովորություն դարձնել

Որևէ սովորության ձևավորման համար մարդու օրգանիզմին հարկավոր է 21 օր, ուստի հարկավոր է մի փոքր համբերություն ունենալ և օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուրը խմելը սովորություն դարձնել: Հարկավոր է օրն սկսել մի բաժակ ջրով, այնուհետև մեկական բաժակ ջուր խմել նաև ուտելուց առաջ: Սակայն չարաշահել նույնպես պետք չէ, քանի որ չափազանց մեծ քանակությամբ ջուրը նույնքան վտանգավոր է, որքան և ջրի պակասը: Նման դեպքերում ավելորդ հեղուկը կարող է օրգանիզմից դուրս բերել կալցիումն ու նատրիումը, որոնք առողջության համար շատ կարևոր տարրեր են: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կարելի է անհրաժեշտ քանակությունն ապահովող շիշ կամ որևէ տարա կիրառել՝ ջրի գործածությունը վերահսկելու համար:

Խնայել

Ավելի շատ ջուր խմելու հարցում շատ արդյունավետ կարող է լինել նաև խնայելը: Ռեստորաններ ու սրճարաններ այցելելիս կարել է սուրճի, թեյի կամ հյութերի փոխարեն հասարակ մաքուր ջուր խմել: Այս սովորությունը շատ ավելի օգտակար կլինի, քանի որ թույլ կտա ինչպես ավելի շատ ջուր խմել, այնպես էլ չչարաշահել շաքարն ու խնայել գումարը:

Գտնել ջրի այլընտրանքային աղբյուրներ

Եթե ջուր խմելը չափազանց տհաճ է, ապա կարելի է գտնել ջրի այլընտրանքային աղբյուրներ: Այս դեպքում հիանալի տարբերակ կարող են լինել մրգերն ու բանջարեղենը: Օրինակ՝ ձմերուկը 92%-ով բաղկացած է ջրից, նեխուրը՝ 95%-ով, իսկ դդմիկը՝ 97, ուստի սննդակարգը մրգերով ու բանջարեղենով հարստացնելը կարող է շատ արդյունավետ լինել:

Աղբյուրը` tert.am

 

«18+» -  «ԻՄՊՈՏԵՆՑԻԱ․ Հոգեբանական գործոններ»

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009