Տարիքի հետ նմանատիպ պարգևները առավել կարևոր են դառնում. Մեսսի

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսիի կարծիքով, որքան մոտ է կարիերայի ավարտը, այնքան ավելի նշանակալից են դառնում պարգևները:

Ես հրաշալի գիտակցում եմ, թե արդեն քանի տարեկան եմ և նմանատիպ պարգևները առավել նշանակալից են: Ես միայն մի քանի տարի ունեմ զբաղվելու այն գործով, որը սիրում եմ և ինձ հաջողակ եմ համարում, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում ֆուտբոլ խաղալու հնարավորություն եմ ստացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է արգենտինացին:

Մեսսին հույս է հայտնում, որ հաջորդիվ ևս ինքը կշարունակի հաճույք ստանալ ֆուտբոլից, նմանատիպ հաճույք պարգևելով նաև իր ընտանիքին և ֆուտբոլասերներին:

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «France Football» պարբերականի անցկացրած մրցանակաբաշխությունում 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին: Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում:

 Երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկն է, իսկ եռյակի վերջում Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն:

«Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը շնորհվում է ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին:

Մինչ այս Մեսսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին:

 

 

«18+» -  «ԻՄՊՈՏԵՆՑԻԱ․ Հոգեբանական գործոններ»

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009