8 մթերք, որոնք անգամ քնելուց առաջ ուտելու դեպքում չեն հանգեցնի քաշի ավելացման

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական բարդ լինել, քանի որ մարդն ստիպված է լինում մշտապես վերահսկողության տակ պահել սննդակարգը, սական երբեմն քաղցի զգացումը պարզապես անտանելի է լինում: Հատկապես լուրջ խնդիր է դառնում ուշ ժամերին ուտելու ցանկությունը, քանի որ նման դեպքերում քաշի ավելացման հավանականությունը բարձրանում է: Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք չեն նպաստի քաշի ավելացմանն անգամ ուշ ժամին ուտելու դեպքում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք կօգնեն հագեցնել քաղցի զգացումն ուշ ժամերին՝ խուսափելով քաշի ավելացումից:

Ցածր կալորիականությամբ կաթնամթերք

Երեկոյան քաղցը հագեցնելու հիանալի տարբերակ կարող է լինել ցածր կալորիականությամբ կաթնամթերքը: Հատկապես արդյունավետ է կեֆիրը, որը ոչ միայն օգտակար է մարսողության համար, այլև հարստացնում է օրգանիզմը սպիտակուցներով ու կալցիումով: Բացի այդ, այն չի պարունակում շաքար, ինչը միայն դրական է անդրադառնում առողջության վրա:

Մրգեր

Մրգերը ոչ միայն օգնում են հագենալ, այլև թույլ են տալիս խուսափել կոնֆետներից ու թխվածքներից: Ավելին՝ կարելի է մրգերով պատրաստել ոչ պակաս համեղ, սակայն շատ ավելի օգտակար աղանդերներ: Օրինակ՝ կարելի է խնձորը կտրատել, մի քանի րոպե եփել միկրոալիքային վառարանում, այնուհետև համեմել դարչնով ու մեղրով և ուտել այն:

Վարսակի շիլա

Վարսակի շիլան հարուստ է կալցիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, կալիումով  և այլ սննդարար նյութերով, որոնք նպաստում են առողջ ու լիարժեք քնին: Սակայն հարկ է հիշել, որ այս շիլան չի կարելի ուտել շաքարով, քանի որ վերջինս նպաստում է քաշի ավելացմանը:

Թեթև աղցաններ

Երեկոյան ուշ ժամերին քաղցը հագեցնելու հիանալի տարբերակ կարող են լինել նաև աղցանները: Կիրառելով տարբեր մրգեր ու բանջարեղեն՝ կարելի է ստանալ տարատեսակ օգտակար աղցաններ, սակայն հարկ է հիշել, որ դրանց ոչ մի դեպքում չի կարելի հավելել մայոնեզ կամ որևէ այլ բարձր կալորիականություն ունեցող սոուս:

Հավի կամ հնդկահավի միս

Մսամթերքի սիրահարներին մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան ժամերին խուսափել յուղոտ ու բարձր կալորիականություն ունեցող մսից (օրինակ՝ խոզի մսից) և նախապատվությունը տալ ջեռոցում պատրաստված հնդկահավի կամ հավի մսին, որոնք շատ ավելի դիետիկ են:

Ընկույզներ

Քաշի ավելացումից խուսափելու հիանալի տարբերակ կարող են լինել նաև ընկուզեղենը, սակայն այս դեպքում հարկավոր է մթերքն օգտագործել խիստ չափավոր: Ընդամենը մի քանի հատ նուշը կօգնի հագեցնել քաղցը, կհարստացնի օրգանիզմը մագնեզիումով ու B խմբի վիտամիններով և միաժամանակ չի հանգեցնի քաշի ավելացման:

Կրեկեր

Հացաբուլկեղենի սիրահարները պետք է հիշեն, որ երեկոյան ժամերին հացը բացասաբար է անդրադառնում աղիների և կազմվածքի վրա, ուստի տհաճ զգացողություններից և քաշի ավելացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ կրեկերներին:

Բուսական թեյեր

Երեկոյան սննդակարգն ավելի բազմազան ու առողջարար դարձնելու համար կարելի է խմել նաև բուսական թեյեր: Նման բուրավետ ըմպելիքները հանգստացնում են և օգնում են արագ քնել:

Աղբյուրը` tert.am

 

«18+» -  «ԻՄՊՈՏԵՆՑԻԱ․ Հոգեբանական գործոններ»

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009