ՀՀ մի շարք մարզերի համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ

Այսօր ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ:

Ավագանու անդամի հերթական ընտրություններ են ընթանում Գեղարքունիքի Դդմաշեն և Շիրակի Անուշավան համայնքներում, իսկ արտահերթ՝ Արարատի Նորաշեն և Արմավիրի Ծիածան համայնքներում:

Արագածոտնի մարզի երեք համայնքներում՝ Թլիկ, Զարինջ և Հակո, համայնքապետի հերթական ընտրություններ են: Թլիկ համայնքում առաջադրված է համայնքապետի մեկ թեկնածու՝ Սլավիկ Սալոյանը, Զարինջ և Հակո համայնքներում նույնպես մեկական թեկնածուներ են առաջադրված՝ Սևադա Մանուկյանը և Սերյոժա Չարչոյանը: Իսկ Կոշ համայնքում  համայնքապետի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու՝ Էդմոն Ադամյանը, Արմեն Ավետիսյանը և Աշոտ Ենգիբարյանը:

Արագածոտնի մարզի Ավան համայնքում համայնքապետի ընտրություններն արտահերթ են: Այստեղ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գևորգ Գալստյանը, Գագիկ Հարությունյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

Արմավիրի մարզի երեք Ալաշկերտ, Նորապատ, Ֆերիկ համայնքներում ընթանում են համայնքապետի հերթական ընտրություններ: Ալաշկերտ և Նորապատ համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մեկական թեկնածու է, համապատասխանաբար՝ Կարեն Հովհաննիսյանը և Վահրամ Խաչատրյանը: Իսկ Ֆերիկ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու՝ Շարո Մամոյանը, Համլետ Ավդոյանը և Ռուստամ Հասանյանը: 

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ղեկավարի հերթական ընտրություն է անցկացվում: Այստեղ առաջադրվել է 3 թեկնածու՝ Հակոբ Ստեփանյանը, Տարոն Շահբազյանը և Խաչիկ Բաղդասարյանը: 

Լոռիում Անտառամուտ համայնքում ընթանում է համայնքի ղեկավարի հերթական ընտրություն. առաջադրվել է մեկ թեկնածու Արայիկ Գևորգյանը:

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում ևս ընթանում են համայնքապեոտի հերթական ընտրություններ, այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Նորայր Մելքոնյանը և Աշոտ Մուշեղյանը:

Արարատի մարզի մեկ համայնքում էլ սպասվում է համայնքապետի արտահերթ ընտրություններ: Տափերական համայնքում թվով ամենից շատ թեկնածուներն են: Այս համայնքում առաջադրվել է 8 թեկնածու՝ Կարեն Խաչատրյանը, Վահիկ Հարությունյանը, Ազիզ Հովսեփյանը, Մհեր Ղազարյանը, Մուշեղ Ղազարյանը, Ոսկան Միսակյանը, Գագիկ Նազարյանը և Արմեն Տոնապետյանը:

Աղբյուրը՝ tert.am

 

«18+» -  «ԻՄՊՈՏԵՆՑԻԱ․ Հոգեբանական գործոններ»

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009