Քաղավիացիան հրապարակել է Ryanair–ի նոր չվացուցակը

Խախտումներն առաջացել են Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից իրականացվող գործադուլի պատճառով։

 Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները իտալական Հռոմ և Միլան քաղաքներ կիրականան ուշացումով։ Քաղաքական ավիացիայի կոմիտեն հրապարակել է նոր չվացուցակ։

«Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից սույն թվականի հունվարի 14-ին հայտարարվել է գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են»,–ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացվում է, որ Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան իտալական Հռոմ և Միլան քաղաքներից կիրականացվի ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:

Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝

Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:

Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին: ​

Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:

Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին: ​ ​

Ուղևորներին հորդորում են հետևել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին։

Հիշեցնենք` Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը հայտարարել էր, որ 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր են իրականացվելու Երևանից Հռոմ և Միլան, 2020թ.–ի ամռանը կբացվեն Երևան–Բեռլին և Գյումրի–Մյունխեն չվերթերը։

Առաջին չվերթը նախատեսվում էր իրականացնել հունվարի 14–ին։

Աղբյուրը` armeniasputnik.am