Արցախում վիրավորված զինծառայողը շուտով կտեղափոխվի Երևան. Տոնոյանը մանրամասներ է հայտնել նրա վիճակից

Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը շուտով կտեղափոխվի Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Փառք Աստծո` չունենք զոհ: Իհարկե, մեկ զինծառայող, որն ինքն իր վրա է կրակել, ունի առողջության հետ անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն: Շուտով նա կտեղափոխվի Երևան: Մյուս զինծառայողն ունի թեթև վիրավորում»,- ասաց Տոնոյանը:

2020թհունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքիդաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելըհարուցվել է քրեական գործկատարվում է նախաքննություն: