Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում

Խիստ վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ Վլադիմիր Ժեմչուգովը ասել է, թե ինչ պետք է անել, երբ մարդու մոտ  նկատվում են կորոնավիրուսի ախտանիշներ։

Այս մասին գրում է ria.ru-ն։

Ըստ նրա, եթե մարդը ջերմություն և հազ ունի, բայց  քթից չի հոսում, պետք է անմիջապես որևէ  հակաբորբոքային թերապիա սկսել:

«Ընդունեք տանն ունեցած որևէ հաբ՝ անալգին, ասպիրին և նմանատիպ ազդեցությամբ այլ դեղամիջոցներ, որպեսզի կանխեք մարմնի ջերմաստիճանի բարձրացումը», - խորհուրդ է տվել մասնագետը:

Ժեմչուգովը խորհուրդ է տվել նաև դիմել տեղական Հիգիենայի և համաճարակաբանության կենտրոնի՝ անհրաժեշտ ստուգումներ անցկացնելու համար:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրելն էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։

Մասնագետները պարզել էին՝ հիվանդության հարցուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։

Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր վիրուսով վարակվածների թիվը 1287 է, իսկ մահացածներինը՝ 41։
 

Աղբյուր` Panorama.am