5 գործոն, որոնք հանգեցնում են գլխուղեղի բջիջների մահվան

Գիտնականները նշել են այն վատ սովորություններն ու արտաքին գործոնները, որոնք դանդաղ ոչնչացնում են գլխուղեղի բջիջները։ Դրանցից շատերին մարդիկ բախվում են ամեն օր, սակայն քչերն են դրանց պատշաճ ուշադրություն դարձնում։

Գլխուղեղի համար վտանգավոր գործոնների շարքում է հայտնվել ծխախոտի գործածությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ շմոլ գազը միանում է արյան գեներին և խոչընդոտում է մի շարք օրգաններին թթվածնի մատակարարման գործընթացին։

Գլխուղեղի համար կործանարար կարող է լինել նաև ալկոհոլը։ Անգամ չնչին քանակությամբ օգտագործելու դեպքում ալկոհոլային ըմպելիքները բացասաբար են անդրադառնում գլխուղեղի վրա` նվազեցնելով բջիջների արտադրությունը 40%-ով։

Կենտրոնական նյարդային համակարգի գլխավոր օրգանի բջիջների վրա բացասաբար են անդրադառնում նաև պեստիցիդները, որոնք կարող են դառնալ նեյրոնների ոչնչացման պատճառ։ Մյուս վնասակար գործոնը մթնոլորտում վնասակար արտանետումներն են, որոնք հանգեցնում են շնչուղիների բորբոքումների։ Սա էլ իր հերթին ուղեկցվում է թթվածնի պակասով ու հանգեցնում գլխուղեղի բջիջների մահվան։

Բացի այդ, հարկավոր է շատ զգոն լինել քնի օբստրուկտիվ ապնոէի դեպքում, քանի որ այս խնդիրը նույնպես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Այն նույնպես խոչընդոտում է գլխուղեղի բջիջներին թթվածնի մատակարարման գործընթացին, ինչի հետևանքով բջիջները դանդաղ մահանում են, գրում է actualnews.org

Աղբյուրը` tert.am