Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդն է բուժվել

Չիտայի հիվանդանոցի բժիշկներն այսօր՝ փետրվարի 12-ին, հիվանդանոցից դուրս են բերել Չինաստանի քաղաքացի Վանգ Յունբին, որը հիվանդացել էր նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով գլխավոր բժիշկ Սերգեյ Յուրչուկին:

Նշվում է, որ Յունբինն արդեն անցել է ախտորոշիչ և բուժական միջոցառումների անհրաժեշտ համալիրը:

«Այսօր նա դուրս է գրվել», - ասել է Յուրչուկը:

Ինչպես հայտնի է, հիվանդը քաղաքային հիվանդանոց էր ընդունվել հունվարի 26-ին։

Ավելի վաղ, մի չինացի ուսանող, որն ունեցել էր կորոնավիրուս, դուրս էր գրվել Տյումենի հիվանդանոցից:

 

Աղբյուր` Panorama.am