1962-ից ի վեր առաջին անգամ Boeing- ը հունվարին ինքնաթիռների պատվերներ չի ստացել

Ամերիկյան Boeing Co կոնցերնը, որն աշխարհում  ավիացիոն, տիեզերական և ռազմական տեխնիկայի ամենամեծ արտադրողներից է, 1962 թվականից առաջին անգամ այս տարվա հունվարին ինքնաթիռի որևէ պատվեր չի ստացել: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնի է դառնում ընկերության կայքից:

Միևնույն ժամանակ, նրա գլխավոր մրցակիցը՝ եվրոպական  Airbus –ը, առևտրային ինքնաթիռներ մատակարարելու 274 նոր պատվեր է ստացել:

Boeing ընկերությունը ճգնաժամ է ապրում 737 МАХ մոդելի ինքնաթիռների հետ կապված իրավիճակի պատճառով, որի թռիչքները դադարեցվել են անցած տարվա մարտից երկու ավիավթարից հետո: Հունվարի  վերջին ընկերությունն ավելի քան 12 միլիարդ դոլարի վարկ է ստացել՝ ֆինանսական խնդիրները լուծելու համար: 

2019 թ. Boeing Co առևտրային ինքնաթիռների մատակարարումը  երկու անգամ նվազել է նախորդ տարվա համեմատ:
 

Աղբյուր` Panorama.am