Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Իդլիբի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է սիրիական ճգնաժամի կարգավորումը Իդլիբի ապաԷսկալացման գոտում իրադրության սրվելու համատեքստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ խոսակցությունը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Շարունակվել Է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, նախեւառաջ ապաԷսկալացման Իդլիբի գոտում իրադրության սրվելու համատեքստում: Նշվել Է առկա ռուս—թուրքական պայմանավորվածությունների ամբողջական իրագործման կարեւորությունը, ներառյալ Սոչիի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագիրը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում Է, որ այդ նպատակով պայմանավորվածություն Է ձեռք բերվել համապատասխան գերատեսչությունների գծով լրացուցիչ շփումների անցկացման շուրջ: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Է, որ կոչ Է արել Պուտինին՝ ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբի նահանգում եւ մինչեւ փետրվարի վերջը հետ քաշվի թուրքական հսկիչ կետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական հարվածով: