Հայտնի Friends-ի ևս մեկ սերիա կթողարկվի մայիսին

Ամերիկյան «Ընկերները» (Friends) հայտնի հեռուստասերիալի դերասանական կազմը կմասնակցի ևս մեկ սերիայի նկարահանման, HBO Max-ին հղումով հայտնում է Snob-ը։

Նկարահանումների մասին իրենց ինստագրամյան էջերում հայտնել են նաև դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը, Դևիդ Շվիմերը, Մեթյու Փերին, Մեթ Լեբլանը, Լիզա Քուդրոուն և Քորթնի Քոքսը:

Էքսկլյուզիվ սերիան կթողարկվի 2020-ի մայիսին:

«Ընկերները» կյանքի տարբեր իրավիճակների մասին պատմող հումորային սերիալ է՝ Նյու Յորքում ապրող 6 երիտասարդի մասին: Այն համարվում է հեռուստատեսության պատմության հումորային ամենահաջողված նախագծերից մեկը: 1994-ից մինչև 2004 թվականների ընթացքում նկարահանվել է սերիալի 10 սեզոն կամ 236 սերիա:

Աղբյուրը` panarmenian.net