70-ից ավելի քաղաքացիների մեկուսացման ժամկետն ավարտվել է. նրանք կվերաթեստավորվեն

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման ժամկետն ավարտվել է, նրանք նոր թեստ կհանձնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք: Մեր մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման 14 օրը լրացել է, պետք է նրանց նորից թեստավորենք, և նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի և նրանց կվերադառնան իրենց առօրյա կյանքին»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է ավելի քան 600 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 235 էԱռաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ինՔաղաքացին Հայաստան էր եկել ԻրանիցՆա ապաքինվել է և դուրս է գրվելՄարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնումմյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասումերկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։