Վարչապետը լավ լուր հայտնեց. կորոնավիրուսից ապաքինված 4 անձ այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Հայաստանում այսօր առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել նախկինում կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ, ինչպես նաև մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, որը ժողովրդին հղեց մարտի 24-ին:

«Եվ ի վերջո, խոսքս ուզում եմ ավարտել լավ լուրով. Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը», ասաց վարչապետը:

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կաորոնց մեծ մասը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ենմյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունիինչը հույս է ներշնչումոր շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն էոր չվարակեն ուրիշ քաղաքացիների:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-նՀայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ինՔաղաքացին Հայաստան էր եկել ԻրանիցՆա ապաքինվել է և դուրս է գրվելՄարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։