Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Նեմրութ լեռն այցելուների համար բաց կլինի հունիսի սկզբից:

Նեմրութը, որն ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից կարելի է հետևել արևածագին և մայրամուտին, այս տարի կորոնավիրուսի պատճառով մնացել է առանց այցելուների, գրում է En Son Haber լրատվականը: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Կոմմագենեի շրջանում գտնվող լեռը մոտ 2220 մետր բարձրություն ունի, այստեղ այս տարի ամենալուռ օրերն են:

Անցյալ տարի լեռ է այցելել ավելի քան 160 000 մարդ:

Զբոսաշրջային սեզոնի սկսվելուն պես այցելուներին պատրաստվում են ընդունել՝ հետևելով անվտանգության բոլոր կանոններին. այցելուները պետք է լինեն դիմակներով և սոցիալական հեռավորություն պահեն:

 

Աղբյուրը` tert.am