COVID-19. Կանադան շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 502 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 346 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 302 հազար 469 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 686 հազար 436 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 300 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ  տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 365 հազար 213-ի, մահերինը՝ 22 հազար 746-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 344 հազար 481 մարդ, վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 541-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 282 հազար 852 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 752:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 259 հազար 559 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 793: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 229 հազար 858, մահերինը՝ 32 հազար 785: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 182 հազար 584    է, մահացածներինը՝ 28 հազար 367:

Գերմանիայում 180 հազար 328 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 371 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 156 հազար 827-ի, մահացածներինը՝ 4 հազար 340-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 138 հազար 917-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 024 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 135 հազար 701 ընդհանուր դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 417:    

Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 119 հազար 959 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 84 հազար 699 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 985 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այօրվա տվյալների համաձայն, վարակի 11 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 730-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 43 հազար 714, մահերինը՝ 23: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 485 է, մահացածներինը՝ 245:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 21 հազար 302-ի, մահացածներինը՝ 156-ի: Եգիպտոսում 17 հազար 265 հաստատված դեպք կա, մահացել է 764 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 469 վարակվածության, 160 մահվան դեպք: Լիբանանում կա 1114 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 86-ի: Մահացել է 4 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: