Ճապոնիան վերացրեց արտակարգ դրությունն ամբողջ երկրում

Ճապոնիան վերացրեց արտակարգ դրությունն ամբողջ երկրում։ Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ սկզբնապես արտակարգ դրությունը նախատեսվում էր, որ պետք է տևի մինչև մայիսի 31-ը: Այնուամենայնիվ, խիստ սահմանափակումներ չիրականացվեցին, ինչպես Եվրոպայում:

Կառավարությունը խնդրել էր քաղաքացիներին հնարավորության սահմաններում մնալ տանը, և դրանով սահմանափակել վիրուսի տարածումը:

Ճապոնիայում գրանցվել է 17,300 կորոնավիրուսի դեպք: 850 մարդ մահացել է COVID-19-ից:

 

Աղբյուր` Panorama.am