Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ

NASA-ի մասնագետները հայտնել են այն մասին, որ Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր՝ 163348 համարով աստղակերպը։ Երկնային մարմինը մեր մոլորակից նվազագույն  հեռավորության վրա կլինի հունիսի 6-ի առավոտյան։ Նշվում է, որ դրա տրամագիծը 250-570 մետր է։

Այն անմիջական սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար, քանի որ կանցնի մոլորակից 13 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Լուսնի ուղեծիրն է։ Միևնույն ժամանակ համարվում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ երկնային մարմնի հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը։

Աստղակերպը գիտնականների կողմից հայտնաբերվել է 2002 թվականին։ Այն արևի շուրջ 1 պտույտ է կատարում մոտ 300 օրում։

Աղբյուրը` shantnews.am