ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից․ ԱԺ–ում հայտարարությունների ժամ է, որից հետո կքննարկվի Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը

Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նշեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 87-ը: «Քվեատուփում առկա էր 87 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 87, դեմ՝ 0»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ն և ԼՀկ-ն չեն մասնակցել փակ գաղտնի քվեարկությանը:

Այս պահին ԱԺ–ում հայտարարությունների ժամ է, որից հետո կքննարկվի Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը։

Աղբյուրը`  tert.am