ՈՒՂԻՂ․ Մեծ հրդեհ Մարզահամերգայինի տարածքում. կրակի դեմ պայքարում է 10 մարտական հաշվարկ

Մարզահամերգային համալիրի տարածքում այս պահին մեծ հրդեհ է. այրվում է  խոտածածկ տարածք։

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել 10 մարտական հաշվարկ։

«Հրշեջներն այս պահին պայքարում են կրակի դեմ»,– հայտնեցին ԱԻՆ–ից։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքի վայրում է նաև ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Աղբյուրը՝ news.am