Ադրբեջանագետը վստահ է՝ Ադրբեջանում թաքցնում են բանակում կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը

«Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն առավել քան վստահ է, որ Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են բանակում կորոնավիրուսով վարակված զինծառայողների իրական թվերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ նոր զորակոչի հետ ադրբեջանական բանակում վարակվածների թիվը կարող է զգալիորեն աճել:

«Ավելի քան վստահ եմ, որ բանակում իրենք իրական թվերը թաքցնելու քաղաքականությունն իրականացնում են, որովհետև սկզբում փորձում էին անընդհատ նշել, որ բանակում չկան վարակվածության դեպքեր, բայց մոտ մեկ շաբաթ առաջ իրենց Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնեց, որ նոր զորակոչվածների մեջ կան մեկ-երկու վարակվածներ, սակայն մինչ այդ վարակվածներ չեն եղել: Սակայն, մինչ զորակոչի անցկացումն էլ, արդեն տվյալներ կային իրենց մոտ բանակում վարակվածների վերաբերյալ: Քանի որ վստահ եմ, որ Հասանովը փորձում էր հնարավորինս նվազեցնել տվյալները, նոր զորակոչի հետ դրանք պետք է որ բավականին աճած լինեն: Քանի որ իրենց մոտ տարին չորս անգամ է զորակոչ անցկացվում, արդեն երկրորդն է, և բանակում վարակվածների աճի նոր ալիք կարող է լինել, սակայն ավելի քան վստահ եմ, որ իրենք չեն հայտնելու բանակում վարակվածների, առավել ևս կորոնավիրուսից մահացածների տվյալները»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հավանական է համարում, որ կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը թաքցվում են ոչ միայն բանակում, այլև ամբողջ Հանրապետությունում: Ադրբեջանագետի խոսքով՝ դա կարող է ընդդիմությանը նոր քննադատության առիթ չտալու նպատակ ունենալ:  

Ամբողջական նյութը` սկզբնազբյուրում