Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կատարված ծախսերը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Իբչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։

Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր

1,443,504,690

 

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում

651,968,363

 

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր

389,675,775

 

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն

669,323,500

 

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն

828,074,847

 

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն

1,066,518,894

 

Բժշկական կենտրոնների վերանորոգում

618,851,437

 

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ

140,610,307

 

Հանրագումար

5,808,527,812