Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն

Հայաստանի Հանրապետության կառավարությունն օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով լի երրորդ օդանավը կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա:

Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Երրորդ ինքնաթիռով կուղարկվի սնունդ, դեղորայք և տեքստիլ արտադրանք։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք ԲեյրութումԱկանատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածություններըորոնք տեղի են ունեցել շրջակայքումՏեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքըորը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինություններըՎերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ըվիրավորվել է ավելի քան 5 հազար մարդՊայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։