Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով Մայր Աթոռում մատուցվել է Սուրբ Պատարագ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 16-ին նշեց Տիրամոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագիչ Սրբազանը, ներկայացնելով տոնի խորհուրդը, ընդգծել է, որ դեռատի օրիորդ Մարիամն իր կամքը հնազանդեցրեց Տիրոջ հորդորին, և երբ ժամանակը եկավ, դարձավ Աստվածամայր, լույս աշխարհ բերեց մարդկության Փրկչին՝ կրելով բոլոր դժվարությունները, և յոթ վերքերը չսպիացած, ապրեց մեր փրկության համար իր զավակի խաչ բարձրանալու առաքելության գիտակցումով։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում