Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից. Հունաստանի ԱԳ նախարար

Կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակի նրանց, ովքեր յուղ են լցնում լարման կրակի վրա և նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Դենդիասը նշեց, որ Աթենքից ուշադիր հետևում են զարգացումներին, ողջունում են կրակի դադարեցման բանակցությունները Մոսկվայում: «Մեզ շատ մտահոգում են այդ պայմանավորվածությունների խախտումները: Հրադադարը պետք է  խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա: Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությունում, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության տարածաշրջանում: Երկու դեպքերում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ»,-ասաց նախարարը:

Ամբողջական նյութն՝ այստեղ