Պարգև Սրբազանը լավ է. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Համացանցում լուրեր էին տարածվել, թե մահացել է Պարգեւ սրբազանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը քիչ առաջ հայտարարեց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Հայտնում ենք, որ շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Պարգև սրբազանը պատրաստվում է անցնել բուժ հետազոտություն և իրեն լավ է զգում։

Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»։