Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ռուս լրագրող Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի դատախազությանը` իրավաբանական օգնություն ստանալու համար, խնդրելով հետաքննել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին՝ WarGonzo նախագծի ստեղծողին: Լրագրողը դա բացատրում է նախագծի մասնակիցների «բացահայտման աշխատանքով»: Ավելի վաղ Բաքվում քրեական գործ էր հարուցվել Պեգովի նկատմամբ՝ հայտնում է РИА Новости-ն:

Պարզաբանվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հանրապետության պետական ​​սահմանն առանց փաստաթղթերի անօրինական հատելու փաստերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մասին Պեգովի և Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքացի Սեմյոն Բաղդասարովի կոչերի առիթով, որոնք, ըստ դատախազության, բռնության սպառնալիքով էթնիկ ատելություն են սերմանում, որոնց կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Ինքը` Պեգովը, Telegram-ի իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ոչ մի սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի սկզբունքների և իրենց անձնական համոզմունքների վրա:

Աղբյուր՝ 1lurer.am