Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զախարի Գրոսը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, պատճառը ԼՂՀ անկախությունը ճանաչելու Ֆրանսիայի սենատի բանաձևն է: «Նրա հետ հանդիպում է տեղի ունեցել, ներկայացվել է բողոքի նոտա», «РИА Новости»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան: