Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, վերսկսել է Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար քաղաքացիները կարող են դիմել ավիաընկերությանը: