Գերիների ցուցակները փոխանցվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին։

Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: