Կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ. Էդմոն Մարուքյան

Խորհրդարանական լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ ունեցել են շփումներ ընդդիմադիր 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: Իրենց իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել ներկայացնելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես միասնական թեկնածուի:

«Շատ հարգանքով ենք վերաբերվում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, բայց մենք էլ իրազեկել ենք, որ որպես խորհրդարանական ուժ՝ վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել, հետևաբար՝ մենք ունենք վարչապետի թեկնածու: Եվ հարգանքով իրարից բաժանվել ենք»,- նշել է Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնել է, որ կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ, արդեն կա նման նախաձեռնություն:

«Կհանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ՝ որևէ ձևով, որևէ առումով չպետք է ասենք՝ իմ ասածն է ճիշտը, էսպես պետք է անենք: Երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքն իր մոտեցումները կներկայացնի, մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք, շփումներ կլինեն»,- նշել է Մարուքյանը:

Աղբյուր՝ 1lurer.am