ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղիկներ է զետեղել՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Նախարարը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր են փոխանակվել օրակարգային մի շարք հարցերի շուրջ: