ԱՀ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությանը

Ֆրանսիայի Սենատում վերջերս ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից հանդիսացող Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ, այս օրերին Արցախում է: Նրանց հետ են նաև Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը.

«Պատեհ առիթն օգտագործելով՝ ընդունել և մեր ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ցուցաբերած պատրաստակամության համար»: