Ես շատ հարցեր ունեմ ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ. Ֆիլիպ Ռիքեր

Միացյալ Նահանգները ծայրաստիճան անհանգստացած է այն դերից, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղի վերջին մարտերում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

«Ես շատ հարցեր ունեմ այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) անդամների հետ ճեպազրույցում։

Ռիքերը հավելել է, որ ծայրաստիճան մտահոգված են և արտահայտել են այդ մտահոգությունը Թուրքիայի դերի հետ կապված, օտարերկրյա զինյալների, զենքի մատակարարման վերաբերյալ: Նրա խոսքով՝ այդ հարցերը մնում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ երկխոսության մաս:

Աղբյուր՝ azatutyun.am